Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Իսկ ստեղծված քաոսի պատասխանտո՞ւն ով է

    Իսկ ստեղծված քաոսի պատասխանտո՞ւն ով է

    24.11.2020| 22:20
    Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարվում է ընդունել, որ պատերազմում պարտություն կրելու ու կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթ ստորագրելու մեղավորությունն իրենն է: Իշխանությունն այժմ մեղավորներ է փնտրում: Մեղավոր են բոլորը, բացի իրենցից:
  • Նախարարների պաշտոնանկությամբ Փաշինյանն իր դեմքն է փորձում փրկել

    Նախարարների պաշտոնանկությամբ Փաշինյանն իր դեմքն է փորձում փրկել

    24.11.2020| 22:17
    Կառավարությունում հրաժարականների շքերթ է: Նախարարական պորտֆելներին հրաժեշտ են տվել պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի և աշխատանքի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները: Մի շարք պաշտոնյաներ էլ իրենք են հրաժարականի դիմում ներկայացրել:
  • Վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

    Վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

    24.11.2020| 22:06
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
  • Խուզարկություններ են կատարվում Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի բնակարաններում

    Խուզարկություններ են կատարվում Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի բնակարաններում

    24.11.2020| 22:05
    «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի և «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ «Հենց հիմա ոստիկանությունն այցելել է իմ բնակարան՝ խուզարկության: Այս ամիս երկրորդ անգամ», - գրել է Մալյանն իր ֆեյսբուքյան էջում։
  • Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

    Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

    24.11.2020| 21:45
    Աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լուրը հաստատեց նրա խոսնակը։ Ըստ Աննա Օհանյանի՝ Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է նախօրեին:
  • Փաշինյանը 6 ամիս ժամանակ էր պաղատում, որ իրավապահներին հանի ըմբոստացողների դեմ

    Փաշինյանը 6 ամիս ժամանակ էր պաղատում, որ իրավապահներին հանի ըմբոստացողների դեմ

    24.11.2020| 18:18
    Նիկոլ Փաշինյանը 6 ամիս ժամանակ խնդրեց, որպեսզի երկրում կայունություն ստեղծի և որոշ հարցեր կարգավորի։ Բայց ի՞նչ է անում նա, բոլոր խնդիրները թողած, ողջ իրավական համակարգին ոտքի է հանել հանրության դեմ, որպեսզի զսպի ըմբոստությունը, ընդդիմախոսներին է ձերբակալում և խուզարկում նրանց տները։
  • Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի

    Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի

    24.11.2020| 14:12
    Foreign Policy-ը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:
  • Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանության կյանքը

    Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանության կյանքը

    24.11.2020| 14:10
    Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։ Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա «չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
  • Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին

    Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին

    24.11.2020| 13:52
    «Հրապարակը» գրում է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողի 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։
  • Ում է ընտրել ռուսական էլիտան ՀՀ վարչապետի թեկնածու

    Ում է ընտրել ռուսական էլիտան ՀՀ վարչապետի թեկնածու

    24.11.2020| 13:49
    «Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որ նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն: